Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը
ՀասարակությունԵվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը ՝ երկուստեք քննարկելու առաջընթացը և առկա մարտահրավերները, այս մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը։
«Այս համաձայնագրի հիմնական նպատակն է դյուրացնել քաղաքացիների և բիզնես համայնքների միջև շփումները: Վերջին վիճակագրության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիներին տրամադրված ԵՄ մուտքի արտոնագրերի թիվն ավելացել է․ 2021 թվականի ընթացքում տրամադրվել է 62 000 մուտքի արտոնագիր, որից 41 տոկոսը՝ բազմակի մուտքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։