Ռուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում են Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ Մանուկյան Ռուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրների Ֆրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». Կոնջորյան Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ Վարդանյան Մինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբեր Խարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրել Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ Աբրահամյան Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն Գրիգորյանին 

Ոչխար չենք, որ համակերպվենք․ վաղը ժամը մեկին՝ կառավարության մոտ․ Էդգար Ղազարյան

Քաղաքական

«Հրապարակ»

Զրուցել ենք հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ:


-Ի՞նչ բովանդակության ակցիա է, ի՞նչ խնդիրների մասին։

-Ակցիայի նպատակը հիմնական այն է, որ անցկացնելու ենք խորհրդակցություն, և ես հրավիրում եմ բոլոր այն մարդկանց, ում համար անընդունելի է այս իրավիճակը։ Փաստացի, քաղաքական ուժերը որևէ գործընթաց չեն իրականացնում վարչապետին անվստահություն հայտնելու համար, և ինձ համար անընդունելի է այս իրողությունները։ Մենք այս իրականության հետ չենք կարող համերաշխ գտնվել և պետք է մեր ընդվզումը, անհանգստությունը, բողոքը արտահայտենք։ Ես մեծ ռեսուրսներ չունեմ` կուսակցություն, որպեսզի մարդկանց մեծ խմբեր հավաքեմ, բաց ես գնում եմ կանգնեմ այնտեղ և հրավիրեմ ինձ պես մտածող մարդկանց` մեր անհանգստությունը հայտնենք օրվա իշխանությունների վարած քաղաքականության մասով և հեռացնենք։ Մենք չենք կարող նստել և տեսնել, թե ոնց է մեր հայրենիքը կործանվում՝ մեր համաքաղաքացիները զոհվում ու մեր պետությունը հանձնվում թշնամուն։ Ես ինքս որպես քաղաքացի անհաշտ եմ այս իրականության հետ, և գնում եմ 1 քաղաքացու ձայնը բարձրաձայնելու համար։ Եթե կլինեմ մենակ, ուրեմն մենակ ես եմ, որ դեմ է այս ամենին։

-Եթե Ձեր ակցիային հավաքվեն բավարար քանակի մարդիկ, ինչ եք անելու։

-Ես անցյալ տարի օգոստոսի 23-ին էլ եմ հանրահավաք հրավիրել և իմ օրակարգը եղել է՝ խոսել վարչապետի հետ։ Ես այս կարծիքին եմ մնում։ Ստացվել է այնպես, որ վարչապետը միայն խոսում է հանրային հեռուստատեսությունում, ինչ-որ տեսակետներ է հայտնում, պատասխան չի լսում։ ԱԺ-ում ընդդիմության հարցերը վերածում է ինչ-որ անհասկանալի բանավեճերի՝ կոռուպցիոն փոխադարձ անցյալները իրար ներկայացնելով և այլն։ Բայց, այդ ամեն ինչը ոչ մեկին հետաքրքիր չի։ Եթե լինի հանրային աջակցություն, պետք է գնալ և դեմ առ դեմ՝ ուղիղ եթերում, լրատվամիջոցների ներկայությամբ խոսել, ներկայացնել  իր ապօրինությունները, հանցանքները և հայտնել նրան մեր բոլորի անհանգստությունը, անվստահությունը։ Եվ եթե լինի հանրային մեծ պահանջ, մենք կունենանք արդյունք, եթե չէ` գոնե կիմանամ, որ ես դա արել եմ, արտահայտվել եմ, որ դեմ եմ այս ամեն ինչին։

-Բազմաթիվ ակցիաներ, հանրահավաքներ կայացան, վերջինը «Ազգային կոմիտեի» ձեռնարկածն էր։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ ընդդիմությունը հաջողություն չի ունենում։

-Ես կարծում եմ, որ հասարակության ակնկալիքները ինչ-որ գործընթացի վերաբերյալ քաղաքական ուժերից է՝ մասնավորապես նրանցից, ովքեր քաղաքական հայտ են ներկայացրել և հայտնվել են ԱԺ-ում և ներկայացված են որպես ընդդիմադիր ուժ։ Բայց նրանք էլ օբյեկտիվորեն` թե չեն ուզում, թե չի ստացվում, չեն կարողանում ձևավորել քաղաքական օրակարգ և մարդկանց մոտ անորոշության զգացում է առաջանում։ Երբ մարդիկ հավաքվում են իրենց վրդովմունքն արտահայտելու համար, չեն տեսնում հաջորդ քայլը՝ քաղաքական օրակարգը, որը պետք է տանի հիմնական խնդրի լուծման։ Հիմա, մենք կրակը չենք ընկել իշխանության կամ իրենց ընդդիմադիր հռչակած պատգամավորների, կամ մյուս քաղաքական ուժերի ձեռքը։ Ի վերջո, այս պետությունը բոլորինս է՝ մեր քաղաքացիներինը, ժողովրդինը, և եթե իրենք չեն կարողանում լուծել այս խնդիրները, ուրեմն պետք է մի կողմ դնել իրենց և փորձենք մենք վերցնել նախաձեռնությունը մեր վրա և իրականություն դարձնել։ Երբ իրենք ասում են, թե մարդիկ չեն գալիս, պարզվեց, որ դա միֆ է, դա մենք երկու անգամ տեսել ենք՝ մեկը անցյալ տարի սեպտեմբերի 14-ին, մյուսն այս տարի սեպտեմբերի 19-ին և դրա հաջորդած օրերին, երբ մարդիկ դուրս էին գալիս և իրենց ընդվզումը, բողոքը ցույց տալիս, բայց հանդիպում էին մարդկանց, ովքեր  առաջնորդի դեր են ստանձնում` չունենալով քաղաքական օրակարգ, որին կհաջորդի գործընթաց։ Իմ կարծիքով, ընդդիմությունը և քաղաքացիական պայմանագիրը պետք է ԱԺ-ում անվստահություն հայտնեն վարչապետին։

Եթե իրենք չեն գիտակցում, որ նման քայլի պետք է գնան, մնում է մենք՝ քաղաքացիներով գնանք պահանջենք, որ պատասխան տան իրենց գործունեության համար։ 2021թ-ին քաղաքացիական պայմանագիրը իշխանության է եկել  ծրագրով և իշխանություն ստանալուց հետո չեն իրականացրել իրենց ծրագիրը։ Վերջի վերջո, սա խորհրդարանական երկիր է, և չպետք է հարցերը ուղղել միայն վարչապետին։ Պառլամենտը կարող է մի քանի անգամ վարչապետ փոխել, կախված կառավարության ծրագրից` արդյոք ի վիճակի՞ է իրագործել, թե չէ։ Այսօր մենք մի փաստի հետ գործ ունենք, որ գործող վարչապետը կառավարության ծրագիր է ներկայացրել, որը չի իրականացրել և իրականացնում է այլ ծրագիր։ Սա խաբեություն է, ինչը նշանակում է, որ ժողովրդին խաբել են, իշխանություն են վերցրել` այլ բան են անում։ Հիմա, մենք ոչխար չենք, որ համակերպվենք այս իրականության հետ։

-Իրենց ծրագրում ի՞նչ են խոստացել, որ չեն իրականացրել։

-Օրինակ՝ Արցախի վերաբերյալ խոստացել էին, որ Հայաստանը պետք է մնա Արցախի անվտանգության երաշխավորը։ Հայաստանը պետք է ջանքեր գործադրեր, որ արցախահայությունն ինքնորոշման իր իրավունքը իրացնի և պայմաններ ունենա իր հայրենի երկրում ապրելու համար։ Խոստացել էին՝ անջատում հանուն փրկության։ Բացեք իրենց նախընտրական քարոզարշավի ծրագիրը, կառավարության գործունեության մասին ծրագիրը և կտեսնեք, որ այս մարդիկ ասել են այլ բան, արել են` այլ բան։  Եվ եթե իրենք իրենց խոստումները չեն իրականացրել, Արցախը ենթարկվեց էթնիկ զտման, այս դեպքում մնում են իշխանության, որ ի՞նչ անեն` թշնամու շահը սպասարկե՞ն։ Թող գնան Ադրբեջանում  իշխանության ստանան, Ալիևը Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի վարչապետ նշանակի...Բայց այս մարդը Հայաստանի վարչապետ չի կարող լինել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում ենԵՄ 22-րդ պատժամիջոցների փաթեթում կարող է հայտնվել մարզիկների վիզային արգելքը Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ ՄանուկյանՌուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրներիՖրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». ԿոնջորյանՌուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել օգտագործված միջուկային վառելիքը Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ ՎարդանյանՄինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբերԶելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. ՖարմանյանԹբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդՈւիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետՊենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլարԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական ներխուժման համար պատրվակ ստեղծելու մեջԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներիցՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգիցNvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջելՌազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո)Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համարՓաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ)
Ամենադիտված