«Հրապարակ». Քաղաքացիները փայատեր կդառնա՞ն ձևավորվող իշխանությանը
Վերջին լուրեր
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ գումար չունի և որոշել է հանդես գալ մի նորամուծությամբ՝ ընտրագրավը հավաքագրել իր համախոհներից: Կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ «Հրապարակ»-ի թղթակցին ասել է, թե դա նոր մշակույթ է, և այն պետք է տարածվի մեր երկրում. «Մենք ուզում ենք քաղաքացիները փայատեր դառնան ձևավորվող իշխանությանը և սիմվոլիկ ներդրում ունենան»:
Սակայն թերթին տեղեկություններ հասան, որ այս «մշակույթը» կարող է չարդարացնել իրեն, քանի որ չի հավաքագրվում գումարը: Երբ այս մասին թերթը հարցրեց խոսնակին, ասաց, թե դեռ չի մեկնարկել այդ գործընթացը, բայց պնդեց, որ այդպես էլ անելու են: «Հրապարակ»-ի տեղեկություններով, «Ազատ դեմոկրատների» հետ գժտության պատճառներից մեկն էլ ֆինանսական տարաձայնություններն էին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)