«Ժողովուրդ». Խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտ է
Վերջին լուրեր
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ էր ստացել ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներից: Նրանք թերթին պատմեցին, որ իրենց մոտ այս մեկուկես ամսվա ընթացքում 100-ից ավելի խոզ է սատկել: Բացի այդ, այս տարվա ընթացքում համայնքի անասունները երբևէ չեն պատվաստվել: Նրանց խոսքով` խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտ է, որը մի անգամ էլ է եղել և ախտորոշվում է միայն Անգլիայում, քանի որ Հայաստանում լաբորատոր տեխնիկա չկա: «Ժողովուրդ»-ը երեկ ամեն կերպ փորձեց այս տեղեկությունը ճշտել, բայց նույն համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը չէր պատասխանում հեռախոսագանգերին: Իսկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հակիրճ գտնվեց. «Դրանք հեքիաթներ են»: Մինչդեռ բնակիչները ահազանգում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)