«Ժոդովուրդ». Ո՞ւր են անբարոյականները
Վերջին լուրեր
ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով նոյեմբերի 6-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ: «Ժոդովուրդ»-ն Աղվան Հովսեփյանի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանից հետաքրքրվեց, թե ինչ են արել դատախազները, որ պատժվել են:
«Դեռ չեն պատժվել, հարուցվել են կարգապահական վարույթներ, և այդ ամենի հետ կապված` կան բավարար հիմքեր, և մանրամասները, թե ինչու ենք իրականացրել, կներկայացնենք վարույթների ավարտից հետո»,-բացատրեց Ս. Տռուզյանը:
Հավելենք, որ ամեն դեպքում անհասկանալի է, թե ինչու դատախազությունը մինչ օրս չի բացահայտում Սերժ Սարգսյանի կողմից անբարոյական որակված դատախազների անուններն ու իրականացրած գործողությունները:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)