Եկել է խաղաղության ու համագործակցության ժամանակը․ Իրանի ԱԳ նախարարը՝ «3+3» ձևաչափով հանդիպմանը
Իրան
Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է։ Եկել է խաղաղության, համագործակցության և առաջընթացի ժամանակը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում՝ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
««3+3» ձևաչափով հանդիպումը անցկացվում է տարածաշրջանային խնդիրները լուծելու և հավաքական ջանքեր գործադրելու խաղաղության և համագործակցության հաստատման և ամրապնդման համար։ Այս հանդիպումը կարող է անկյունաքար դառնալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին»,- նշել է նա։
Աբդոլլահիանի խոսքով՝ տարածաշրջանում ոչ տարածաշրջանային ուժերի ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ էլ ավելի կբարդացնի իրավիճակը։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)