«Հայկական ժամանակ». ՀՅԴ նախընտրական պլատֆորմը
Վերջին լուրեր
Ինչպես տեղեկացրել էր «Հայկական ժամանակ»-ը, այս շաբաթ ՀՅԴ-ն պատրաստվում է հրապարակել իր նախընտրական պլատֆորմը: ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին «ՀԺ» թղթակիցը հարցրել է, թե քանի կետից է բաղկացած այդ պլատֆորմը: Համբարձումյանն ասել է, որ պլատֆորմը կհրապարակվի այս շաբաթ (ըստ որոշ տեղեկությունների` այսօր ՀՅԴ ԳՄ նիստում կհաստատվի, իսկ վաղը կհրապարակվի): Նա, սակայն, հրաժարվել է որևէ մանրամասն հայտնել պլատֆորմի բովանդակության մասին: «Գերագույն մարմինը այն կհաստատի, որից հետո դաշնակցությունը կհրապարակի»,- ասել է Համբարձումյանը:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՅԴ պլատֆորմը բաղկացած է լինելու 6-7 կետից և վերաբերելու է երկրում համակարգային փոփոխություններ անելու անհրաժեշտությանը: Ի դեպ, սույն պլատֆորմում ևս, ըստ որոշ տեղեկությունների, նշվելու է կառավարման խորհրդարանական համակարգին, ինչպես նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին (ԲՀԿ-ն նախօրեին հայտարարեց, որ քաղաքական կոնսուլտացիաներ է նախաձեռնում այս հարցերի շուրջ):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)