Գվատեմալայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 48-ի
Վերջին լուրեր
Գվատեմալայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 48 մարդ. այս մասին հաղորդել է երկրի նախագահ Օտո Պերես Մոլինան, ով անձամբ այցելել է աղետի վայրեր. հաղորդում է BBC-ն:
«Մենք ցավով պետք է արձանագրենք 48 մարդու մահվան փաստը. սա իսկական ողբերգություն է»,-ասել է լատինաամերիկյան հանրապետության ղեկավարը:
Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7.2 բալ: Ամենից շատ տուժել է Սան Մարկոսի դեպարտամենտը, որտեղ զոհվել է 39 մարդ և քանդվել ավելի քան 50 տուն:
Վիրավորների թիվն այս պահին կազմում է 155 մարդ, ևս 100 մարդ համարվում է անհետ կորած:
Նշենք, որ երկրաշարժը անդրադարձել է տարածաշրջանի մի քանի հանրապետությունների վրա. ցնցումները զգացվել են Կոստա Ռիկայում, Սալվադորում և Մեքսիկայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)