«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Այլընտրանքը» նոր կուսակցությո՞ւն է ստեղծում
Վերջին լուրեր
Հայաստանյան կուսակցությունների դաշտը շուտով կհամալրվի ևս մեկով` «Առաքելություն» անվանմամբ: Այսօր՝ ժամը 13-ին, կուսակցության նախաձեռնող խումբը, որը մոտ 10-15 երիտասարդներից է կազմված, «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում ասուլիս է տալու, որ ազդարարի նոր ուժի ստեղծման մասին: Ըստ նախաձեռնողների՝ կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում, նրա կազմում կան ՀԱԿ նախկին անդամներ, շատ են նաև անկուսակցականները: Նախաձեռնող խմբում է նաև «Հայ ազգային կոնգրեսի» կազմում գտնվող «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Մանուկ Սուքիասյանը: Իսկ «Այլընտրանքը», հայտնի է, հիմնադրել է Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Հրապարակ»-ի թղթակիցը Մանուկ Սուքիասյանին հարցրել է`արդյոք Կոնգրեսից անջատված թևն է հավաքվելու այս կուսակցությունում: Սուքիասյանը նշել է, որ կառույցում հավաքվել են ՀՀ քաղաքացիներ, ընդդիմության համակիրներ, ակտիվիստներ և նախկինում քաղաքականությամբ զբաղվածներ: Թերթի տեղեկություններով՝ կուսակցությունը նախագահ չի ունենալու, այն ղեկավարելու է հիմնադիր համագումարում ընտրված խորհուրդը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)