Ադրբեջանական բանակի զինանոցը կհամալրվի MUBARIZ դիպուկահարի հրացաններով
Վերջին լուրեր
Հաջորդ տարվանից ադրբեջանական բանակի զինանոցը կհամալրվի տեղական արտադրության 12,7 մմ տրամաչափի MUBARIZ դիպուկահարի կիսաավտոմատ հրացաններով:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներին, զենքի փորձարկումը հաջող է անցել. այն ստեղծվել է Istiqlal դիպուկահարի հրացանի բազայի հիման վրա: Դիպուկահարի նոր հրացանը կցուցադրվի IndoDefence-2012 պաշտպանական ցուցահանդեսում, որը կկայանա նոյեմբերի 7-10-ը Ջակարտայում:
Այդ դիպուկահարի հրացանը ադրբեջանի արտոնագրով կարտադրի թուրքական MKEK ընկերությունը: Հրացանի վրա տեղադրված է օպտիկական նշանոց, այն արդյունավետ է -50-ից մինչև +50 ջերմաստիճանում: Դիպուկահարի նոր հրացանի քաշը 16 կիլոգրամ է, պահունակի տարողությունը՝ 7 փամփուշտ, խոցելի հեռավորությունը՝ 2000 մետր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)