ԱՄՆ-ն նոր նահանգ է ունենալու
Վերջին լուրեր
Համաձայն ամերիկյան լրատվամիջոցների հաղորդման՝ Պուերտո Ռիկոյի բնակիչները համընդհանուր հանրաքվեի են դրել կղզին որպես առանձին նահանգ ԱՄՆ-ին միացնելու որոշումը: Ուշագրավ է, որ խնդիրը բավականին սահուն կարելի է լուծել, որի համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի Կոնգրեսի պալատի հավանությունը: Հարկ է նշել, որ դեռ նախկինում կղզու բնակիչների նշյալ որոշմանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բավականին դրական էր վերաբերվել և ընդգծել, որ հարգում է ժողովրդի ցանկությունը միավորվել Միացյալ նահանգներին:
Ներկայումս Պուերտո Ռիկոն մի տարածք է, որ գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Կղզու բնակիչների մեծ մասին չնայած տրված է ԱՄՆ-ի քաղաքացիություն, սակայն վերջիններս իրավունք չունեն մասնակցել ԱՄՆ-ի նախընտրական ընտրություններին և համանման գործընթացներին:
ԱՄՆ-ի հետ նահանգի կարգավիճակով միավորվելու դեպքում վերջիններս կունենան նույն իրավունքները և պարտավորությունները, ինչ ԱՄՆ-ի քաղաքացիները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)