Թբիլիսին մնացել է առանց ավտոբուսների
Վերջին լուրեր
Թբիլիսիում քաղաքային ավտոբուսների վարորդներն այսօր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով ներկա 300-350 դոլար աշխատավարձի բարձրացում մի քանի անգամ. փոխանցում է ВЗГЛЯД թերթի թղթակիցը Թբիլիսիից։ Նրանք պահանջում են քաղաքապետարանից օպերատիվ արձագանք իրենց կարիքներին։
Մեկ միլիոն 200 հազար բնակիչ ունեցող քաղաքում վաղուց արդեն չկան տրոլեյբուսներ և տրամվայներ, հինգշաբթի օրը գործադուլի հետ կապված գերլարված ռեժիմով աշխատում են մետրոն և երթուղային տաքսիները։
Թբիլիսիի բնակիչները չեն թաքցնում իրենց վրդովմունքը. «Ինչո՞ւ այս բոլոր գործադուլները չեն անցկացրել մինչև ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը»։ Ի՞նչ է, վաղեցե՞լ են, թե նման ելույթների համար «Միասնական ազգային շարժումը» կձերբակալի իրենց և կծեծի»,-ВЗГЛЯД թերթի թղթակցի հետ զրույցում նշել է Թբիլիսիի բնակիչներից մեկը, ով ստիպված էր օգտվել տաքսիից գործադուլի պատճառով։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո գործադուլ էին հայտարարել Չիատուրայի հանքագործները, Փոթիի նավատորմի աշխատակիցները, իսկ փախստականները սկսել են ներխուժել դատարկ շենքեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)