Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին
Արտաքին ՔաղաքականՀոկտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպմանը կհաջորդի Արարատ Միրզոյանի և Մելանի Ժոլիի համատեղ մամուլի ասուլիսը։