Եվս մեկ հայկական ինքնաթիռ է վայրէջք կատարել Էրզրումում
Վերջին լուրեր
Սիրիայի Հալեպ քաղաք չվերթ իրականացնող Հայկական ավիաուղիների ևս մեկ ինքնաթիռ են թուրքերը ստիպել վայրէջք կատարել: Հայկական ինքնաթիռն իջեցվել է թուրքական Էրզրում քաղաքի օդանավակայանում. հաղորդում է Sabah թուրքական թերթը:
Թերթը հաղորդում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել ուղեբեռը ստուգելու նպատակով: Հայկական կողմը վստահեցրել է, որ օդանավում միայն մարդասիրական օգնություն է, որը տեղափոխվում է Հալեպ:
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ հայկական օդանավն է, որը հարկադիր վայրէջք է կատարում Էրզրումում բեռը ստուգելու նպատակով:
Հիշեցնենք նաև, որ մարդասիրական օգնությունը կազմակերպվել էր ՀՅԴ խմբակցության ջանքերով: Հայկական ինքնաթիռն օգնություն, նաև սնունդ էր տեղափոխում «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության շրաջանակներում: Հետագայում հայկական կողմը պարզաբանեց, որ վայրէջքը հարկադիր բնույթ չի կրել, այլ եղել է պլանային:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)