Փոխարտգործնախարարն ու Ալեն Սիմոնյանն այսօր ելույթով հանդես կգան
Քաղաքական
Այսօր` հոկտեմբերի 24-ին տեղի է ունենում «Կին քաղաքական առաջնորդների Ժողովրդավարության, Խաղաղության և անվտանգության գագաթնաժողով-Հայաստան» միջոցառման տեսուղերձների հատվածը:
Միջոցառմանը տեսաուղերձներով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Կին քաղաքական առաջնորդների» միջազգային ցանցի ժողովները հյուրընկալել են աշխարհի տարբեր երկրներ:
«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման և ստեղծված ծանր հումանիտար իրավիճակով պայմանավորված Երևանում կայանալիք միջոցառումը հետաձգվել է: Հայաստանի համար ճգնաժամների, հակամարտությունների և հետհակամարտային իրավիճակների ներառական և իրավունքահեն լուծումները, խաղաղաշինության գործընթացներում կանանց հավասար ներգրավվածության հարցերը շարունակելու են սկզբունքային նշանակություն ունենալ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Միջոցառման տեսաուղերձների հատվածը հասանելի է հետևյալ հղումով։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը