Բեքհեմի նախկին սիրուհին պատմել է ֆուտբոլիստի դավաճանությունների մասին
ԱյլԱնգլիացի կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմի նախկին սիրուհի Ռեբեկա Լոսը պատմել է, որ Վիկտորիա Բեքհեմի դեպրեսիայի պատճառը ոչ թե ինքն է եղել, այլ հենց ֆուտբոլիստը։ Նրա խոսքերը փոխանցում է Daily Mail-ը։
«Դեյվիդը չպետք թաքցնի մանրամասները։ Նա պետք է պատասխանատվությունն իր վրա վերցնի։ Նա պետք է հասկանար, որ հենց ինքն է մեղավոր իր կնոջ դեպրեսիայի համար», - ասել է Լոսը:
Նա նաեւ նշել է, որ Դեյվիդը կնոջը դավաճանել է ոչ միայն իր հետ։
«Նա բացեց դուռը, և ես տեսա մահճակալի վրա պառկած մի մոդելի: Ես զայրույթից կորցրել էի ինձ։ Նայեցի նրան, տվեցի հեռախոսը և ասացի՝ «Քո կինն է»։ Ինձ համար այնքան ցավոտ և անհարմար էր»,- հավելել է Լոսը: