Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Պուտինի և Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հերթական հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է Մերձավոր Արևելքում առկա սուր ճգնաժամային իրավիճակի քննարկումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ առաջնորդները «խորը մտահոգություն» են հայտնել Գազայի հատվածում քաղաքացիական զոհերի թվի աճի և հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։
Կրեմլի հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ կողմերը հայտարարել են բնակելի, կրոնական և սոցիալական օբյեկտներին հարվածելու անընդունելիության մասին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը