«Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի հեղինակին դատապարտել են մեկ տարվա ազատազրկման
Վերջին լուրեր
«Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի հեղինակ Նակուլա Բասելի Նակուլան, ով Մերձավոր Արևելքում զանգվածային անկարգությունների պատճառ էր հանդիսացել, դատապարտվել է մեկ տարի ազատազրկման պայմանական ազատազրկության իր ժամկետները խախտելու մեղադրանքով:
Նա ինքն իրեն մեղավոր է ճանաչել իր արտաժամկետ ազատության մեջ հայտնվելու պայմանները 4 անգամ խախտելու մեջ այն բանից հետո, երբ 2010թ. մեղադրվել էր խարդախության մեջ. տեղեկացնում է BBC-ն:
Շրջանային դատավոր Քրիստինա Սնայդերը հայտարարել է, որ 55-ամյա Նակուլան ազատազրկման մեջ կգտնվի 12 ամիս, որից հետո ևս 4 տարի կանցկացնի բանտի պատերից դուրս ոստիկանության հսկողության ներքո:
Los Angeles Times թերթը հայտնում է, որ բանտում եղած տարիներին Նակուլան ուսումնասիրում էր Ղուրանը իսլամը քննադատելու նպատակով: Ազատության մեջ հայտնվելուց հետո նրան արգելվել էր 5 տարի օգտվել համակարգչից և ինտերնետից՝ առանց ոստիկանության համաձայնության:
Ենթադրվում է, որ նա եգիպտական ծագման քրիստոնյա ղպտի է: ԱՄՆ-ը կարծում է, որ նա «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի հեղինակն է, սակայն դեռ պարզ չէ, թե ով է այդ հոլովակը տեղադրել համացանցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)