Պուտինը պաշտոնանկ է արել ՌԴ ՆԳՆ երկու բարձրաստիճան պաշտոնյայի
Վերջին լուրեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյայի՝ ոստիկանության գեներալ մայոր Դմիտրի Պետրովին, ով զբաղեցնում էր օպերատիվ-որոնողական գերատեսչության բյուրոյի ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության Բաշկիրիայի հարցերով փոխնախարար Ռուսլան Շարաֆուտդինովին. այս մասին հինգշաբթի օրը հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Հրաժարականի մասին հայցը Շարաֆուտդինովը ներկայացրել էր հոկտեմբերի վերջին։ Դա տեղի ունեցավ «Ռուսաստան 1» ռուսական հեռուստաալիքով հեռուստասյուժեի եթեր դուրս գալուց կես տարի անց, որտեղ բարձրաստիճան պաշտոնյան կասկածվում էր կոռուպցիայի մեջ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)