China Daily. Չինաստանը պատրաստվում է իշխանափոխության
Վերջին լուրեր
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ցզինտաոն Պեկինում բացել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը, որը հաստատելու է կուսակցական ղեկավարությունն ու ՉԺՀ-ի կառավարության կազմը:
Դիմելով ավելի քան 2000 պատվիրակների՝ Հու Ցզինտաոն կաշառակերության հարցերում հանդես է եկել լուրջ նախազգուշացումներով: Նրա խոսքերով՝ այդ խնդիրը «կարող է մահացու դառնալ կուսակցության համար և առաջ բերել պետության և կուսակցության անկումը»:
Նա հավելել է նաև, որ Չինաստանի առջև կանգնած են լուրջ մարտահրավերներ, և պետությունը պետք է իր առջև «բարձր նշաձող դնի և առավել համառորեն աշխատի»:
Հու Ցզինտաոյի ճառը մեկնարկի ազդակ է տվել երկրում մեկ շաբաթ տևող միջոցառումներին, որոնց արդյունքում հայտարարվելու է պետության իշխանափոխության մասին:
Սպասվում է, որ կոմունիստական կուսակցության գործող գլխավոր քարտուղար և ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոյին փոխարինելու է գալու նրա տեղակալ Սի Ձինպինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)