Շատ հարցերում մենք Քոչարյանի նման ենք մտածել. ՀՅԴ պատգամավոր
Վերջին լուրեր
Այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում բացառեց այն, որ Դաշնակցության ետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք եղել ենք թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մեջ, բայց միշտ մեր սկզբունքները պահել ենք: Ռոբերտ Քոչարյանը եղել է մեր երկրի նախագահը, և շատ հարցերում մենք նման ենք մտածել, բայց նաև շատ հարցերում տարբեր ենք եղել: ՀՅԴ-ին կապել Ռոբերտ Քոչարյանի անձով հիմնարար սխալ է, հիմնարար դատարկ զբաղմունք է։ Դաշնակցությունը զբաղվում է իր գործով»,-հայտարարեց վերջինս։
«Եթե Քոչարյանը համաձայնվեր մեզ հետ, մենք վաղուց խորհրդարանական համակարգ կունենայինք։ Կունենայինք ընդդիմության դերի բարձրացում»,- հավելեց Արմեն Ռուստամյանը։
Նշենք, որ այսօր ՀՅԴ ԳՄ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որի կետերից մեկով նշվում էր. «Մինչև 2015թ. ավարտը նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու նպատակով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)