Մետրոյի աշխատակիցների և տաքսու վարորդների գործադուլ Աթենքում
Վերջին լուրեր
Այսօր Աթենքում գործադուլ են հայտարարել մետրոյի աշխատակիցները և տաքսու վարորդները։ Վաղ առավոտից խցանումներ են գոյացել քաղաքի կենտրոնական փողոցներում. մարդիկ աշխատանքի են շտապում սեփական ավտոմեքենաներով, իսկ հասարակական տրանսպորտից գործում են միայն ավտոբուսներն ու տրոլեյբուսները։ Գործադուլավորները տնտեսական պահանջներ են ներկայացնում. մասնավորապես տաքսիստները բողոքում են իրենց մասնագիտության հետ կապված մի շարք դրույթների դեմ՝ կապված խնայողության քաղաքականության օրինագծի հետ։
Նշենք, որ Հունաստանի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ հաստատել է կառավարության ներկայացրած խնայողության քաղաքականության վերաբերյալ օրինագիծը:
Այն ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում՝ մինչև 67 տարեկան, սոցիալական մի շարք նպաստների վերացում և պետական հատվածում նվազագույն աշխատավարձի կրճատում:
Այսպիսով՝ Հունաստանի իշխանությունը կարևոր քայլ է արել Եվրոպական Միությունից, Եվրոպական Կենտրոնական բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից ևս 31.5 մլրդ եվրո վարկ ստանալու ճանապարհին, ինչը Հունաստանին կփրկի սննկացուցումից։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)