Եթե ԲՀԿ-ն նոր է հայտարարում, մենք դա շատ վաղուց էինք պնդում. Արմեն Ռուստամյան
Վերջին լուրեր
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը խորհրդարանական համակարգի անցնելու վերաբերյալ, նկատում է, որ Դաշնակցություը դեռ վաղուց էր այսպիսի հայտարություն արել։ Ավելին՝ ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը չբացառեց, որ հայտարարությունը կարող է լինել նախընտրական որոշակի տակիտիկա։
«Եթե ԲՀԿ-ն նոր է հայտարարում, մենք դա շատ վաղուց էինք պնդում»,-ասաց Արմեն Ռուստամյանը և հավելեց, որ կամաց-կամաց քաղաքական ուժերը կարևորում են նախկինում Դաշնակցության կողմից արած քայլերը։
«Միայն մեկ երկու կետ իրականացնելով այս փաթեթից՝ հարցին լուծում չի տրվի։ Նախ պետք է երկրի ուղեգիծը փոխել, ստեղծել ժողովրդավարական միջավայր, պետք է պետությունն իսկապես սոցիալական պետություն լինի։ Սա մենք հայտարարում էինք վաղուց»,-նշեց Արմեն Ռուստամյանը։
Երկրի ներսում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնում է քաղաքական քննարկումներ կուսակցությունների, հասարակության լայն շերտերի եւ մասնագիտական խմբերի հետ, և այդ քննարկումների արդյունքում Դաշնակցությունը կհստակեցնի իր մասնակցության ձևն ու տարողությունը նախագահական ընտրություններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)