Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել. Լեոնել Մեսսի
Վերջին լուրեր
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին անդրադարձել է «Սելթիկ»-«Բարսելոնա» խաղին, որտեղ կատալոնացիները մրցակցին զիջեցին 1:2 հաշվով, իսկ Մեսսին դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը:
«Այդ գոլը ակումբին ոչ մի օգուտ չտվեց։ Սակայն ինձ համար դա շատ թանկ գոլ էր, քանի որ որդուս ծնունդից հետո դա իմ առաջին գոլն էր: Ինչ վերաբերում է «Սելթիկին», ապա նրանք շատ համառ էին գործում, և մենք չէինք կարողանում անցնել պաշտպանությունը: Սակայն պարտությունից հետո ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, քանի որ մենք կրկին խմբում առաջին տեղն ենք զբաղեցնում»,-արգենտինացու խոսքերը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)