2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից 

Ինչու է արգելվել պանիր արտադրող 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը

Վերջին լուրեր

Կառավարության այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց սննդի անվտանգության հարցրերի մասին: «Մենք պայմանավորվել ենք, որ պարբերաբար այս հարցին անդրադառնալու ենք, որովհետև սննդի անվտանգության ոլորտում մենք ստանձնել ենք կարևորագույն պարտավորություն, որ պետք է երաշխավորենք մեր քաղաքացիներին, որ ՀՀ-ում վաճառվող սնունդը որակյալ է և անվտանգ: Ցավոք սրտի, մենք դեռևս ունենք լրջագույն խնդիրներ. այսօր մենք ՀՀ-ում ներ ենք դնում մոնիթորինգի համակարգ, որպեսզի իշխանությունները պարբերաբար իրականացնեն ստուգումներ սնունդ արտադրողների մոտ, և եթե հայտնաբերում են խախտումներ, շեղումներ նորմերից, հանրությանը դրա մասին տեղյակ պահենք»:

Վարչապետի խոսքից հետո սննդի անվտանգության պետական վարչության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց պանրի ոլորտում արված ուսումնասիրությունները:

Բախչագուլյանի խոսքերով՝ թվով 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ են կատարվել ստուգումները և սանիտարահիգիենիկ պայմանների չկատարման խնդիրներ են առաջացրել թե՛ մակնշման, թե՛ պայմանների չկատարման հետ կապված: «Տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է՝ առանձին արտադրության կամ ամբողջ արտադրության կտրվածքով: Տվյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումների արդյունքում նմուշառմամբ կատարվել են նմուշատրումներ, լաբարատոր փորձաքննության արդյուքնում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի մանրեներ, մեծ մասամբ՝ Չանախ պանրի արտադրատեսակի հետ կապված: Հինգուկես տոննա պանիր ոչնչացվել է, և տվյալ ընկերությունները ներկայումս իրականացնում են սանիտարահիգիենիկ պայմանների կատարման ախատանքներ, իսկ ծառայության համապատասխան տեսուչների վերահսկողության ներքո 54 տնտեսվարող սուբյեկտներ ենթարկվել են վարչական պատասխանատվության: Կիրառվել է տուգանք, որը կազմել է 10 միլիոն 450 հազար դրամ»,-նշեց Բախչագուլյանը:

Վարչապետը սննդի անվտանգության պետին հարցրեց, թե ինչ վտանգ են դրանք ներկայացնում առողջության համար:

«Տեխնիկական կանոնակարգով ունենք սահմանված թույլատրելի չափ աղիքային ցուպիկի հետ կապված: Մանրեների քանակը գերազանցում է, որը բերում է մարսողական համակարգի խնդիրներ ազգաբնկաչության մոտ։ Պետք է նշեմ, որ սրանք այն ընկերություներն են, որոնք ունեն փոքր արտադրման ծավալ և փոքր ձեռնարկություններ են ու չեն ապահովում սանիտարահիգիենիկ նորմերը, որոնք ներկայացված են ՀՀ կառավարության որոշմամբ: Ունենք խնդիր մակնշման հետ կապված, քանի որ այդ ընկերությունները օրական արտադրում էին 60-75 կգ պանիր, և այդ պանիրները հավուր պատշաճի մակնշված չեն և խմբաքանակ որպես այդպիսին չի երևում, որ կարողանանք հետկանչ կազմակերպենք: Այդ խմբաքանակի հետ կապված բոլոր առաջադրանքները տրվել են և բոլոր 59 ընկերություններում արտադրված արտադրանքի խմբաքանակը պետք է պարտադիր մակնշված լինի, որպեսզի մենք կարողանանք ապահովել հետագծելիությունը և հետկանչը շուկայից»,-նշեց Աբրամ Բախչագույլանը:

Վարչապետը Բախչագուլյանի ելույթից հետո ասաց. «Վնաս է հասցնում առոջղությանը, ու դեռ դրա համար էլ վճարո՞ւմ են մեր քաղաքացիները, որ այդ պանիրը օգտագործելուց հետո առաջանում են հիվանդություններ: Մենք պետք է հրապարակային դարձնենք այդ արտադրողների անունները, ձեռնարկությունների անունները, պանրի տեսակի անվանումը, որ քաղաքացիները չօտվեն,-ասաց վարչապետը:

Ըստ Բախչագուլյանի՝ հաջորդ քայլը լինելու է այն, որ բոլոր այս տնտեսվարող սուբյեկտները վերահսկողության տակ լինեն, արտադրությունը կանգնեցված է. «Պետք է ապահովեն սանիտարահիգիենիկ պահանջների կատարումը և դրանից հետո թողարկեն փորձնական արտադրանք։ Դա կենթարկվի լաբորատոր փորձաքննության և շեղումներ չհայտնաբերելու դեպքում կթուլատրվի վերսկել արտադրությունը, որի մասին կիրազեկենք մեր հանրությանը»,-ասաց սննդի անվտանգության պետը:

Վերջինս նշեց նաև, որ խոշոր արտադրողների մոտ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում պարզ է դարձել, որ խոշոր արտադրողներն ավելի պարտաճանաչ են, և մարսողական համակարգի հետ կապված խննդիրներ իրենց կողմից արտադրված արտադրանքում չեն առաջացնում, որովհետև ներդրել են անվտանգության համակարգերը և կարողանում են ապահովել սանիտարահիգիենիկ պահանջների նկատմամբ հսկողությունը:

«Մեր խնդիրը փորք արտադրություններն են, սակայն մենք պարբերարաբար հսկողության տակ ենք առնում այդ արտադրությունները, և պետք է նշեմ, որ Լոռու մարզում, բացի գրանցված տնտեսվարող սուբյեկտներրից, կային նաև այլ գյուղացիական տնտեսություններ, որոնք արտադրում էին պանիր, բայց գրանցված չէին, և այդ ընկերություններում օրենքի պահանջի ստուգումներ չկարողացանք իրականցնել»,-ասաց Բախչագույլանը:

Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե պատժամիջոցները, որոնք այսօր օրենսդրությունը տրամադրում է, բավարա՞ր են, թե՞ անհրաժեշտ է խստացնել օրենսդրությունը, որին ի պատասխան՝ Բախչագույլանն ասաց.

«Մեր կարծիքով անհրաժեշտ է խստացնել, քանի որ պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունում մենք չենք կարողնաում դադարեցնել այս կամ այն արտադրատեսակի արտադրությունը: Միայն եթե հայտնաբերում ենք վտանգավոր սննդամթերք, այդ դեպքում ենք կարողանում կասեցնել այդ արտադրությունը կամ առանձին արտադրատեսակի արտադրությունը: Եթե մենք 59 տնտեսվարող սուբյեկտներից այս 18-ում ենք հայտնաբերել լաբորատոր փորձաքննության արդյուքնում վտանգավոր սննդամթերք, չի բացառվում, որ եթե վաղը գնանք, մյուս 41-ում նորից լինեն այս խնդիրները, որովհետև խնդիրները մեծ մասամբ պայմանավորված են սանիտարահիգիենիկ նորմերի չկատարմամբ: Իսկ դրա նկատմամբ մեր օրեսնդրությունը սահմանում է միայն վարչական պատասխանատվություն, բոլոր տնտեսվարող սուբյեկտները վարչական պատասխանատվության ենթարկվել են, սակայն իրենց տրվել է առաջադրանք վերացնել խախտումները, սակայն օրեսնդրությունը չի սահմանել՝ ինչ տոկոսով պետք է վերացնել այդ խախտումները, որ կարողանան նորից սկսել արտադրությունը»,-ասաց սննդի անվտանգության վարչության պետը:

Վարչապետը նրանից հետաքրքվրեց, թե ինչ է ասում միջազգային փորձը:

«Ասում է, որ ցանկացած կենդանական ծագման մթերք արտադրող ընկերություն նախևառաջ պետք է մինչև արտադրությունը սկսելը գրանցվի լիազոր մարմնում և ստանա թույլտվություն արտադրությունը սկսելու համար, և միջազգային փորձը ասում է, որ ցանկացած արտադրություն պետք է հիմնված լինի պատշաճ հիգինեայի և արտադրական պրակտիկայի հիման վրա»,-ասաց Բախչագուլյանը, հավեվելով, որ հաջորդ ուսումնասիրվող ոլորտը լինելու է մսամթերքի արտադրութթյան ոլորտը, «սակայն ոչ լիարժեք, քանի որ մյուս տարի ենք պլանավորել ամբողջությամբ միս-մսամթերք արտադրող ընկերություններում տեսչական ստուգումներ իրականացնել»,-ասաց Բախչագուլյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ
Ամենադիտված