Ասանժն Օբամային ոչխարի մորթով գայլ է անվանել
Վերջին լուրեր
WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հոռետեսորեն է վերաբերվում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վերընտրման հանգամանքին. հաղորդում է AFP-ն։
«Օբաման լավ մարդ է երևում, և դրանում է նրա պրոբլեմը։ Ոչխարը գայլի մորթում ավելի լավ է, քան գայլը ոչխարի մորթում»,-ասել է նա։ «WikiLeaks կայքի դեմ ԱՄՆ-ի կողմից ամբողջ ակտիվությունը սկսվեց Օբամայի նախագահության օրոք»,-ավելացրել է Ասանժը։ WikiLeaks–ի հիմնադիրն այժմ գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Էկվադորի իշխանություններն այս տարվա օգոստոս ամսին հայտարարել էին, որ որոշել են քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին, որին Շվեդիայում մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ։
Բրիտանիայի իշխանությունները հրաժարվում են բաց թողնել Ասանժին երկրից, պատճառաբանելով, որ պետք է նրան արտահանձնեն Շվեդիային։ Ավելին, Լոնդոնում խոստանում են ձերբակալել Ասանժին, եթե վերջինս լքի Էկվադորի դեսպանատունը և փորձի հասնել օդանավակայան։ Ինքը՝ WikiLeaks-ի հիմնադիրը, մտավախոթւյուն ունի առ այն, որ Շվեդիայի իշխանությունները կփոխանցեն նրան ԱՄՆ-ին, որտեղ նրան մահապատիժ է սպառնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)