Ես կցանկանայի խաղալ Մոուրինիուի համար. Սթիվեն Ջերարդ
Վերջին լուրեր
«Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հիացմունք է արտահայտել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուի մասին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Ինքը պորտուգալացի մարզիչը ժամանակին դեմ չէր անգլիացուն տեսնել իր թիմում, սակայն Ջերարդը հավատարիմ մնաց մերսիսայդցիներին:
«Ես կցանկանայի խաղալ Մոուրինիուի համար: Նա լավագույնն է իր աշխատանքում, և դա վկայում է նրա հաջողությունները, որոնց նա հասնում է իր բոլոր ակումբների հետ»,-ասել է Ջերարդը:
Նշենք, որ Մոուրինիուն 2005-ին ցանկանում էր Ջերարդին տեսնել «Չելսիի» կազմում, սակայն դա նրա մոտ չստացվեց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)