Հերթական «բացահայտումը» փուչիկների գործից
Վերջին լուրեր
Facebook սոցցանցի օգտատեր Ձկան Աչքն իր էջում գրել է.
«Փաստորեն Հանրապետականները հերիք չի Սերոբ Բոզոյանին դարձրին փուչիկների գործով քավության նոխազ, հերիք չի քաղցկեղով տառապող մարդուն դատեցին, դեռ մի բան էլ պարզվում է, որ խեղճ մարդուն բառի բուն իմաստով քցել են։
Սերոբ Բոզոյանի կինը հարցազրույց է տվել, որտեղ ասել է, որ իրենց վախեցնում են և իրենք չեն կարող շատ բաների մասին խոսել, բայց իրենց ընտանիքի վիճակը գնալով անելանելի է դառնում, որովհետև արդեն քանի ամիս է տան միակ աշխատողն ինքն է։ Սրան գումարվել է նաև այն հանգամանքը, որ Բոզոյանի մոտ ներքին արյունահեոսություն է եղել, ինչպես կինն է ասում՝ հոգեկան ապրումներից և այժմ հարկավոր է շուտափույթ վիրահատական միջամտություն, որի համար փող չունեն ու վարկ էլ չեն կարողնում վերցնել, որովհետև իր անձնագիրը ժամկետանց է։
Իսկ որ ամենահետաքրքիրն է, Բոզոյանի կինը հայտարարել է, որ ՀՀԿ-ն այդպես էլ չի փոխանցել փուչիկների փողը։ Կարծում եմ, որ ՀՀԿ-ն պետք է վերանայի իր գաղափարախոսական հիմքերը, որովհետև «Չկա մարդ՝ չկա խնդիր» սկզբունքը ոչ թե Նժդեհինն էր այլ Ստալինինը։ Եվ այս կուսակցության ներկայացուցիչները համարձակվում են հրապարակավ հայտարարել, որ իրենք վստահություն ու համակրանք վայելով ամենամեծ քաղաքական ո՞ւժն են։ Գետինը մտնեն, գետինը...»


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)