ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ
Վերջին լուրեր
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, որպես Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների ասոցացիայի անդամ, նոյեմբերի 7-ին մասնակցել է ԱՄՆ դեսպան Հեֆերնի ու դեսպանատան աշխատակիցների հետ ԱՄՆ ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված նախաճաշին, որին մասնակցել են ուսանողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դասախոսներ, պետական պաշտոնյաներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ըստ ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության' մասնակիցները հետևել են ԱՄՆ ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակմանը և լուսանկարվել են նախագահության թեկնածուներ նախագահ Օբամայի ու նահանգապետ Ռոմնիի իրական չափերի պատկերների կողքին: Մասնակիցների համար պատրաստված են եղել նաև Հանրապետական կուսակցության, Դեմոկրատական կուսակցության, Ընտրական կոլեգիայի ու իշխանության ժողովրդավարական անցման մասին պատմող տեղեկատվական տաղավարներ: Դեսպանատան հյուրերը նաև մասնակցել են ընտրախաղի' քվեարկելով ԱՄՆ նախագահի իրենց նախընտրելի թեկնածուի օգտին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)