Christie's աճուրդում Կանդինսկու կտավը ռեկորդ է սահմանել
Վերջին լուրեր
Նոյեմբերի 7-ին Christie's աճուրդի ժամանակ Նյու Յորքում Վասիլի Կանդինսկու «N8 Իմպրովիզի էսքիզ» նկարը վաճառվել է 23 մլն դոլարով, ինչը ռեկորդային է այդ նկարչի համար: Նրա նախկին ռեկորդը սահմանվել է 1990թ., երբ նրա Ֆուգա նկարը վաճառվել էր 20.9 մլն դոլարով. հինգշաբթի օրը հաղորդել է Agence France-Presse-ը:
Վերջին կես դարի ընթացքում «N8 իմպրովիզի էսքիզ»-ը գտնվումն էր շվեցարացի Ֆոլկարտ եղբայրների ֆոնդում: Երեքշաբթի օրը տեղի ունեցած աճուրդի ժամանակ ներկայացվել են նաև Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասսոյի, Ժուան Միրոյի, Մարկ Շագալի և Կամիլ Պիսարոյի գործերը:
Աճուրդի ընթացքում վաճառված ամենաթանկ նկարը դարձել է Մոնեի 1905թ. ստեղծագործած «Ջրաշուշաններ» նկարը: Կտավը վաճառվել է 43.7 մլն դոլարով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)