Այն օջախները, որտեղ հայտնաբերվել են սիբիրախտի դեպքեր, վերահսկման տակ են. Աբրամ Բախչագուլյան
Վերջին լուրեր
Սննդի անվտանգության տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ այն օջախները, որտեղ հայտնաբերվել են սիբիրախտի դեպքեր, վերահսկման տակ են։
«Կարանտին է հայտարարված Վարդենիսի տարածաշրջանում, որտեղ ևս հայտնաբերվել էր սիբիրախտի մեկ դեպք: Վարդենիսի տարածաշրջանից կենդանական ծագման մթերքի տեղափոխումը և իրացումն արգելված են»,-նշեց Բախչագուլյանը:
Վերջինիս խոսքերով՝ անասնաբուժական տեսչության և մարզային կենտրոնների կողմից ոչ միայն հսկողական, այլ նաև վակցինացիայի աշխատանքներ են իրականացվում:
«Կոչ եմ անում հանրությանը չվախենալ, որովհետև իրացման ցանցում սիբիրախտով կասկածվող մսամթերք չկա, իսկ կասկածների դեպքում քաղաքացիները կարող են հայտնել ծառայություն և համապատասխան մարզային կենտրոններ»,-նշեց Բախչագուլյանը:
Սննդի անվտանգության տեսչության պետը նշեց նաև, որ եթե նախնական փուլում ծառայությունը դրա վերաբերյալ տեղեկատվություն է ունենում, սիբիրախտով հիվանդ կենդանիները բուժվում են։ «Այս ընթացքում սիբիրախտով հիվանդ 7 կենդանի բուժվել է»,-ասաց Աբրամ Բախչագուլյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)