Ի՞նչ կպատասխանի Սեյրան Օհանյանը զոհված զինծառայողների մայրերին
Վերջին լուրեր
Այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին զոհված զինծառայողների մայրերը, ովքեր պահանջում էին արդար դատաստան իրականացնել իրենց որդիներին սպանած կամ ինքնասպանության հասցրած անձանց նկատմամբ։ Հավաքված մայրերը միաբերան բողոքում էին ռազմական դատաբժիշկ Շոթա Վարդանյանից, ով, իրենց խոսքով, կեղծել է դատաբժշկական փորձաքննության արդյունքները։
Կառավարության շենքի ետնամասից դուրս եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում մոտեցան զոհված զինծառայողների մայրերը և հանդիպում խնդրեցին նախարարից։
Սեյրան Օհանյանը, վերցնելով մայրերի հեռախոսահամարները, խոստացավ նրանց վաղը հանդիպում կազմակերպել և լսել մայրերի բողոքը։
Զոհված զինծառայողների մայրերից մեկն էլ Lurer.com-ի հետ զրույցում ասաց, որ Սեյրան Օհանյանին նոր մանրամասներ է հաղորդելու և նոր լուսանկարներ է ցույց տալու, թե ինչ վիճակով է իր որդու դին հասել իրեն։
Ծնողներից մեկն էլ հայտնեց ՊՆ Նախարարին, որ իրավապահ մարմիններից մեկն իրեն պոռնիկ է անվանել։ Սեյրան Օհանյանը խոստացավ, որ իրենց կլսի վաղը՝ հանդիպման ընթացքում, և հեռացավ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)