Կոֆեինը բարձրացնում է ուղեղի կողմից բարի խոսքերի ընկալումը
Վերջին լուրեր
Korrespondent-ը՝ հղում կատարելով գերմանացի գիտնականներին գրում է. «Օրվա ընթացքում երկու բաժակ սուրճը բարձրացնում է ուղեղի կողմից դրական նշանակություն ունեցող բառերի ընկալման արագությունը՝ ընդ որում ոչ մի կերպ չազդելով բացասական կամ չեզոք իմաստ ունեցող բառերի ընկալման վրա։
Գերմանացի հետազոտողները ուսումնասիրել են ուղեղի կենտրոնական նյարդային համակարգը և պարզել, որ կոֆեինը ազդում է դրա վրա՝ բարձրացնելով ուղեղի ակտիվությունը: Գիտնականներն առաջին անգամ ցուցադրել են, որ 200 մ/գ կոֆեինը օրվա ընթացքում 30 րոպեների ընթացքում լավացնում է դրական խոսքերի ճանաչման կարողությունը:
Ուսումնասիրությունը անց է կացվել 19-32 տ. մարդկանց շրջանում, որոնց մի մասը կոֆեին է ստացել, իսկ մյուս մասը պլացեբո: Կոֆեին ընդունող մարդկանց շրջանում ուսումնասիրողները հայտնաբերել են դրական բառերի ճանաչման թեթև արտահայտված ցուցանիշներ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)