Ասադի բացառիկ հարցազրույցը Russia Today-ին
Վերջին լուրեր
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը որևէ պարագայում չի պատրաստվում լքել երկիրը. այս մասին Սիրիայի նախագահը հայտարարել է ռուսական Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ «Ես Արևմուտքի խամաճիկը չեմ, որպեսզի գնամ Արևմուտք կամ որևէ այլ տեղ։ Ես սիրիացի եմ և պետք է ապրեմ և մահանում Սիրիայում»,-ասել է Ասադը։
Նա նաև մեկնաբանել է դրսից Սիրիա ռազմական ներխուժման հնարավորությունը, նշելով, որ դա թանկ կնստի ամբողջ աշխարհի վրա։
«Նման միջամտությունների գինը, եթե դա տեղի ունենա, ուժերից վեր կլինի ամբողջ աշխարհի համար: Եթե Սիրիայում խնդիրներ առաջանան, դա շղթայական ռեակցիա կառաջացնի, որը կանդրադառնա Ատլանտիկից մինչև Խաղաղ օվկիանոսի բոլոր երկրների վրա։ Այդ պատճառով ես չեմ կարծում, որ Արևմուտքը կգնա այդ ճանապարհով։ Սակայն, եթե այս ամենը տեղի ունենա, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի հետագայում»,-մասնավորապես նշել է Ասադը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)