Լեդի Գագան հրաժարվել է երգել Մադոննայի հետ
Վերջին լուրեր
Փոփ թագուհին չի վհատվել իր գործընկերոջ մերժումից: Ի պատասխան Լեդի Գագայի այդ որոշման՝ Մադոննանիր համերգներից մեկում նշել է, որ իր հետ Նյու Յորքի համերգային համարներից մեկում միասին ելույթ ունենալուց Գագայի հրաժարվելը շատ նորմալ է:
«Ես ունեմ աշխարհում ամենալավ երկրպագուները: Այնպես որ, ընդունի՛ր դա, Լեդի Գագա,- հայտարարել է Մադոննան բեմից: Գիտեք, ես նրան հրավիրել էի բեմում ինձ հետ երգելու, բայց նա հրաժարվեց:Հոգ չէ: Ինձ նախկինում ևս մերժել են: Դա աստիճանաբար բացահայտում է մարդու էությունը»:
Նշենք, որ Մադոննան նախկինում օգտագործել էր Լեդի Գագայի «Born This Way» երգի կրկներգը, որը շատերը համեմատում էին փոփ թագուհու «Express Yourself» երգի հետ: Իսկ հենց Մադոննան հեգնանքով հայտարարեց, որ ինքը ուրախ է եղել օգնելու Գագային երգ գրել:Այս մասին հայտնում է news.guru.ua-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)