Ահաբեկչության շարքը Աֆղանստանում խլել է նվազագույնը 18 մարդու կյանք
Վերջին լուրեր
Աֆղանստանի հարավում և արևելքում այսօր իրականացված 3 ահաբեկչությունների շարքը խլել են նվազագույնը 3 մարդու կյանք: Զոհերի մեջ կա տասը քաղաքացիական անձ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հարավաֆղանական Հիլմենդ նահանգում տեղակայված պայթուցիկի գործարկման արդյունքում մահացել է 10 խաղաղ բնակիչ, այդ թվում` կանայք և երեխաներ, որոնք հարսանիքի էին գնում: Համանման մի պայթուցիչ սարք է գործի դրվել երկրի արևելյան Լագման նահանգում, որտեղ կյանքից հեռացել է 5 զինծառայող:
Երրորդ հարձակումը տեղի է ունեցել մահապարտ ահաբեկիչի կողմից, ոստիկանության տեղամասի մոտ՝ երկրի հարավում գտնվող Քանդաղար քաղաքում:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել, կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)