Վիկտորիա Բեքեմը ճանաչվել է տարվա դիզայներ
Վերջին լուրեր
Նորաձևության քննադատները գնահատել են նախկին երգչուհու դիզայներական ձիրքը:
Spice Girls խմբի նախկին անդամը՝ Վիկտորիա Բեքեմը, Global Fashion Awards մրցականակաբաշխությանը ճանաչվել է տարվա դիզայներ՝ ըստ WGSN հայտնի նորաձևության կայքի:
«Հինգ տարիների ընթացքում Վիկտորիա Բեքեմը մի քանի զգեստներից հասավ ժամանակակից և հայտնի նորաձև ապրանքանիշի ստեղծմանը՝
մեծ ուշադրություն չդարձնելով լպիրշ մարդկանց կարծիքներին։ Նա կարողացավ աշխատանքի ընթացքում ստանալ շատ քննադատների հավանությունը: Սա միանշանակ նրա տարին է»,-նշել են ժուրիները: Հայտնում է news.guru.ua:
Վիկտորիան դարձել է կարմիր գորգի համար նախատեսված զգեստների վարպետ: Նրա զգեստներն ընտրում են շատ հայտնիներ, ինչպես օրինակ՝ Կամերոն Դիասը, Նաոմի Ուոթսը, Գվինեթ Փելթրոուն, Ջենիֆեր Լոպեսը և այլք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)