Մեսսին կարող է գերազանցել 100-ամյա վաղեմության ռեկորդը
Վերջին լուրեր
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին կարող է գերազանցել 103 տարի առաջ սահմանված ռեկորդը. տեղեկացնում է terrikon.com-ը:
Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Սելթիկի» դարպասն ուղարկած գնդակն արգենտինացու համար օրացույցային տարում դարձավ 23-րդը «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում անցկացրած խաղերում:
Արգենտինացին ընդամենը 2 գոլով է զիջում «Չելսիի» և «Տոտենհեմի» նախկին խաղացող Վիվյեն Ջոն Վուդվորդի կողմից հեռավոր 1909-ին սահմանված ռեկորդին. վերջինս Անգլիայի ազգային և սիրողական հավաքականներում դարձել է 25 գոլի հեղինակ:
«Սելթիկի» դարպասն ուղարկած գոլի շնորհիվ, որը ֆուտբոլիստը նվիրել էր իր որդուն, Մեսսին շրջանցեց Ալի Դաեիին, բրազիլացի Ռոնալդոյին, Ալ Նոուբիին, ովքեր ավելի վաղ մեկ տարում միջազգային արենայում դարձել են 22 գոլի հեղինակ:
«Հավերժական» ռեկորդը գերազանցելու համար Մեսսին առջևում դեռևս 4 խաղ ունի (Չեմպիոնների լիգայում «Սպարտակի» և «Բենֆիկայի» հետ, ազգային հավաքականում՝ Սաուդյան Արաբիայի և Բրազիլիայի ընտրանիների հետ):


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)