Սիրիայում կարիքավորների թիվը կհասնի 4 միլիոնի
Վերջին լուրեր
Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը մինչև տարվա վերջ կաճի և կհասնի 4 միլիոնի, այս մասին հայտարարել է Ռուսատսնի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ Նրա խոսքերով՝ Մոսկվան խիստ անհանգստացած է Սիրիայում առկա հումանիտար իրավիճակով։ «ԱՄԿ-ի վերջին տվյալներով՝ այս պահի դրությամբ Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը հասել է 3 միլիոնի, և մոտակա ամիսների ընթացքում կարող է անցնել 4 միլիոնի շեմը ձմեռային ցրտերի և բռնության աճի պատճառով»,-Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Լուկաշևիչը։
Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, Սիրիայի հարևան երկրներում գրանցված փախստականների թիվը գերազանցել է 360 հազարը. Հորդանանում նրանց թիվը հասնում է 106 հազարի, Լիբանանում՝ 102 հազարի, Թուրքիայում՝ 45 հազարի, իսկ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում՝ մոտ 8 հազարի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)