Սամվել Բալասանյանը հանդիպել է Լեհաստանի դեսպանին
Վերջին լուրեր
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Լեհաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը ներկայացրեց Գյումրի քաղաքում տիրող ընդհանուր պատկերն ըստ հիմնական ոլորտների, նաև կոնկրետ ուղղություններով արդեն իսկ մեկնարկած աշխատանքների մասին:
Իր հերթին դեսպան Զդիսլավ Ռաչինսկին շնորհավորեց Սամվել Բալասանյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր գործունեություն: Այնուհետև կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Գյումրիում բնակվող ազգությամբ լեհերի համար լեհերենի դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովում, Գյումրու և լեհական Բելիստոկ քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների կառուցում և ներդրումային ոլորտին վերաբերող տարաբնույթ հարցեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)