Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» 

Նախագահը փող հավաքելուս վնաս չէ

Վերջին լուրեր

Այսօր 13:45-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանությունը «մաքրում» էր Արշակունյաց պողոտան: Պարզ էր, որ շուտով տարածքում հայտնվելու է նախագահական շարասյունը, իսկ այդ ժամանակ «օձն իր պորտով, հավքն իր թևով» իրավունք չունի խաթարել նախագահական ընթացքը: Յուրաքանչյուր 50 մետրը մեկ ճանապարհային ոստիկան էր կանգնած պողոտայի կենտրոնում՝ Առաջին մասից մինչև Կոմիտասի այգի ընկած հատվածում: Նախագահն առավոտյան մասնակցել էր Մեղրիի ՀԵԿ-ի հիմնարկեքին և, փաստորեն, մայրաքաղաք էր մտնելու այդ կողմից:

Արշակունյացի՝ դեպի կենտրոն գնացող հատվածը հիմնովին մաքուր էր, մեքենաներ չկային, մարդկանց հոսքը բացառված էր: Պարզվեց, սակայն, որ նախագահից բացի՝ պողոտայում «երթևեկելու» արտոնություն ունի ևս մեկը. «Հայրենիք» կինոթատրոնի հենց խաչմերուկի մոտ մշտապես մի ծեր կին ու հաշմանդամ տղա փող են մուրում անցնող մեքենաներից՝ բառացիորեն ահաբեկելով վարորդներին. հենց միանում է կարմիր լույսն ու մեքենաները կանգնում են, զույգը անցնում է գործի՝ մոտենում մեքենաներին ու բավական անպատկառ ձևով փող պահանջում, իսկ երբ կանաչն է վառվում և մեքենաները պետք է շարժվեն, չեն էլ շտապում փողոցն ազատել և յուրաքանչյուր վայրկյան վթարավտանգ իրավիճակ են ստեղծու՝' նյարդայնացնելով առանց այն էլ երևանյան երթևեկության մեջ նյարդայնացող վարորդներին: Նախագահի անցնելու կապակցությամբ նշածս խաչմերուկում միանգամից մի քանի ոստիկան էր աշխատում: Նրանց հարևանությամբ և, ամենայն հավանականությամբ՝ նաև թողտվությամբ, դիրքավորվել էր նաև չալիկով կինը:

Որ գործող գույգի առկայությունը, այն էլ՝ ամիսներ շարունակ անարգել գործունեությունը հիշյալ բանուկ և առանց այն էլ վտանգավոր խաչմերուկում, պատահական լինել չի կարող, միանշանակ է: Վլադիմիր Գասպարյանը հայտարարում է, թե իրենք անհանդուրժող են լինելու ամեն տեսակ անօրինականության դեմ, իրենց համար արտոնյալներ չկան, ոստիկանությունն է, որ կա, սակայն նույն այդ ոստիկանությունն ամիսներ շարունակ թեկուզ հենց այս դրվագով ապացուցում է, որ ի զորու չէ անգամ մի մուրացկանի կարգի բերել:

Հարց՝ ինչպե՞ս կարող է երկու մուրացկան ամեն օր իրենց ուզած ժամերին լկտիաբար խանգարել երթևեկությունը:
Եվ սա այն դեպքում, երբ սովորական հետիոտնի կողմից գծանշումներից դուրս փողոց անցնելն արգելված է և պատժվում է վարչական տույժով. վերոհիշյալ անձնավորությունները ոչ թե փողոց են անցնում, այլ փողոցում անցուդարձ են անում ու խանգարում:

Եվ սա այն դեպքում, երբ Շենգավիթի ոստիկանությունը հիշյալ վայրից ընդամենը մի 50 մետր է ներքև:

Եվ սա այն դեպքում, երբ Արշակունյացով օրվա ընթացքում, Աստված գիտե, թե ճանապարհային ոստիկանության քանի մեքենա է անցնում, իսկ այսօր՝ անհաշիվ:

Եվ սա այն դեպքում, երբ խաչմերուկում միաժամանակ մի քանի տեսախցիկ շուրջօրյա հսկողություն է իրականացնում և պատժում կարգազանց վարորդներին:

Պատասխան՝ մուրացկանները չէին կարող ինքնուրույն գործունեություն ծավալել. ինքնագործունեությունը կարող էր ընդամենը մեկ անգամ պատահական լինել. եթե տվյալ պետությունում գոյություն ունի ոստիկանություն կոչվող կառույց, ապա նման լկտիությունը պետք է տևեր ամենաշատը մի 10 րոպե, որից հետո համապատասխան մարմինները հիշյալ համարձակներին կամ անմեղսունակներին ցույց տային, թե «ի´նչ է կարելի», իսկ «ինչ չի´ կարելի», այսինքն այն, ինչ պետք է որ ուսուցանվի դեռևս տարրական դասարաններում:

Եվ ուրեմն, ենթադրությունը մեկն է՝ սրանք գործում են ոստիկանության, ավելի հավանականը՝ հենց Ճանապարհային ոստիկանության որևէ պաշտոնյայի թողտվությամբ: Ամեն օր հավաքչությունն ավարտելուց հետո մուրացիկները մուծվում են իքս պաշտոնյային, ով էլ իր հերթին «փայ է տալիս» Շենգավիթի ոստիկանությունում հարց լուծող մեկին և այս համընդհանուր թողտվությունն ու անարխիան էլ պատճառ են դառնում, որ «Հայրենիք» կինոթատրոնի հարակից փողոցով անցնող վարորդները հայտնվեն ծայրաստիճան նյարդային վիճակում՝ սարսափած, որ հանկարծ ու չալիկավորն ու հաշմանդամը չընկնեն իրենց մեքենայի տակ. չի բացառվում, որ նման գործողությունները ևս հիշյալ «X» պաշտոնյայի կողմից խրախուսվեն, ինչի արդյունքում արդեն հնարավոր կդառնա միանգամից մի քանի հազար դոլար աշխատել, եթե, իհարկե, վարորդը չի ուզի պատասխանատվության ենթարկվել «խեղճ հաշմանդամին» մեքենայի տակ գցելու համար. պարզ է, որ «հաշմանդամները» նախապես թրեյնինգ անցած էլ կլինեն, թե ո՛ր մակնիշի, ո՛ր պետհամարանիշների տակ է ցանկալի, և որոնց տակ ցանկալի չէ «գցվել»:

Երբ նախագահը ոստիկանությունում ասում էր, թե բազմաթիվ թերություններ կան, բայց ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը ոչ մի թերություն չի բացահայտում, ոչ թե ճշմարտությունն էր ասում, այլ ճշմարտության ընդամենը չնչին տոկոսը. ուժային կառույցների երկարամյա ղեկավար նախագահն ավելի քան որևէ մեկը գիտե, թե ինչ թերություններ կան այդ կառույցներում...

Նկարագրածս չափից ավելի փոքր բան է. երկու քյալլագյոզի փողոցից հեռացնելը ո´չ ՀՀ նախագահի, ո´չ ՀՀ ոստիկանապետի, ո´չ Երևանի ոստիկանապետի, ո´չ ՃՈ պետի, ո´չ էլ հենց նույն Շենգավիթի ոստիկանապետի գործը չէ: Բայց սա ավելի քան լավ լակմուսի թուղթ կարող է ծառայել՝ ցուցիչ, թե ինչքան մարդ այս երկրում իր տեղում չէ:

Իրենց տեղում չե´ն ճանապարհային ոստիկանները, որ կարող են անցնել, տեսնել սրանց և թույլ տալ, որ շարունակեն խանգարել երթևեկությունը:

Իրենց տեղում չե´ն ցանկացած այլ ստորաբաժանումների ոստիկաններ, որոնք կարող են նույնպես անցնել, տեսնել և չտեսնելու տալ իրենց գործընկերների թողտվությունը:

Իրենց տեղում չե´ն որպես վարորդ տվյալ տարածքով անցնող բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները (անկախ նրանից, թե որ ասպարեզում են պաշտոնավարում), որ նախընտրում են իրենց քթից այն կողմ ոչ մի բանի չխառնվել...

Իրենց «տեղում չեն» անգամ շարքային քաղաքացիները, քանի որ սրանք էլ իրենց չեն զգում իրենց երկրի մասնիկը, իրենց պետության՝ Հայաստանի Հանրապետության, լիարժեք քաղաքացիները, որովհետև ի´ր երկրի լիիրավ քաղաքացին, ի´ր երկրի տերը չի կարող անտարբեր անցնել անկարգապահության, լկտիության, անարդարության, հանցագործության և հազար ու մի' իր երկրին պատիվ չբերող երևույթների կողքով, անցնել, տեսնել ու թողնել գնալ կամ ամենաշատը շրջվել ու մի հատ էլ հայհոյել երկրին ու երկրի ղեկավարներին, որոնց մեղքով' իր հասկացությամբ, կատարվում են անգամ ամենապրիմիտիվ անիրավությունները:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Ամենադիտված