Սաակաշվիլիի վրդովված կողմնակիցները ցուցադրաբար դադարեցրել են աշխատանքը խորհրդարանում
Վերջին լուրեր
Միխայիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները նախօրեին ցուցադրաբար դադարեցրել են աշխատանքները վրացական խորհրդարանում բարձրաստիճան զինծառայողների ձերբակալությունների և Վրաստանի հանրային հեռարձակողի գործունեության ֆինանսական ստուգումների հետ կապված։
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, պատգամավորները հայտարարել են, որ կայացված որոշումը «խորհրդարանի ո՛չ բոյկոտ, ո՛չ էլ հատուկ ակցիա չի հանդիսանում»։
Սաակաշվիլիի գլխավորած կուսակցության անդամներից մեկը՝ Դավիդ Դարչաշվիլին, Интерфакс-ի հետ զրույցում նշել է, որ «Վրաստանի իշխող կուսակցությունը բազմիցս հայտարարել է արդարության սկզբունքին հավատարմության մասին, սակայն նրա առաջին իսկ քայլերը ճնշող են եղել»։ ՄԱՇ-ի անդամները համարում են, որ Վրաստանի ազգային հեռարձակողի վրա գործադրած ճնշումը կապված է նոր իշխանությունների՝ Բիձինա Իվանիշվիլիի կնոջ ТВ-9 հեռուստաալիքին միացնելու մտադրության հետ։
Դարչիաշվիլիի խոսքերով՝ խորհրդարանական փոքրամասնությունը կվերադառնա նիստերին, երբ կդադարեցվի ճնշումը հեռուստառադիոընկերության նկատմամբ և ազատ կարձակվեն բոլոր ձերբակալված զինվորականները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)