Ինքնասպանություն՝ Գեղարքունիքի մարզում
Վերջին լուրեր
Նոյեմբերի 8-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 9.30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ 67-ամյա Ժ. Սուքիասյանն ինքնասպանություն գործելու նպատակով 5-րդ հարկից ցած է նետվել և տեղում մահացել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչ Քոչար Քոչարյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել:
67-ամյա տղամարդն ամուսնացած էր, ուներ կին, երեխաներ: Որոշ տեղեկություններով՝ տղամարդը գրություն չի թողել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)