Վարդան Մինասյանը «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատարն է
Վերջին լուրեր
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հենց Վարդան Մինասյանն էլ կնախապատրաստի թիմին նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստանի առաջնության՝ «Փյունիկ» – «Ուլիս» հանդիպմանը, տեղեկացնում է «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի առաջնության հերթական տուրի ժամանակ «Փյունիկը» Կապանում 0:1 հաշվով պարտություն կրեց «Գանձասարից»: Կապանից Երևան վերադառնալու ճանապարհին մարզական կարգապահությունը և հաստատված նորմերը խախտելու համար «Փյունիկի» ղեկավարությունը աշխատանքից ազատել է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին:
Խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար, (ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ), ակումբի ղեկավարությունը որոշել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել բժիշկ Վարդան Հովասափյանին:
Մարզական կարգապահությունը խախտելու և ոչ սթափ վիճակում գտնվելու համար՝ (ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ), աշխատանքից ազատել է «Փյունիկ» ակումբի դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)