«Առավոտ». Քաղաքացիները նույնիսկ չեն էլ հավատում որևէ բարեփոխման. Արծվիկ Մինասյան
Վերջին լուրեր
«Այնքան ենք խոսել բարեփոխումների մասին, և այնքան է այդ բառն իր էությունը խեղաթյուրել, որ այսօր քաղաքացիները նույնիսկ չեն էլ հավատում որևէ բարեփոխման»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ առաջարկելով պարզապես նայել, թե որ քաղաքական ուժերը ինչ հետևողականությամբ և միավորումներով են բարեփոխումներ պահանջել.
«Կտեսնեք, որ ՀՅԴ-ն հետևողական է իր պահանջների մեջ, եթե այլ քաղաքական ուժեր այս ընթացքում նաև համամիտ են ՀՅԴ-ի հետ, մենք ողջունում ենք և հրավիրում քննարկումների»: Դաշնակցությունում խնդիր չեն տեսնում իրենց առաջարկների հրապարակման համար ընտրված ժամկետի առումով և վկայակոչելով անցյալը' փաստում են, որ խորհրդարանական կառավարման համակարգի մասին իրենք խոսել են 1990-ականներից ի վեր՝ կուսակցության նախընտրական ծրագրերում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)