«ՀԺ». Օբաման չի ցանկացել զայրացնել թուրքերին
Վերջին լուրեր
Նախագահի լիազորությունների երկրորդ ժամկետը ստանձնած Բարաք Օբաման իր առաջին արտասահմանյան այցը կատարելու է Թուրքիա` երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն: Դեսպանը նաև մանրամասնել է, որ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում քննարկման հիմնական հարցը Սիրիայի շուրջ ստեղծված ճգնաժամին առնչվող հարցերն են լինելու:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այսպիսով, կարելի է եզրակացնել, որ վերընտրվելուց հետո Օբաման լրջորեն զբաղվելու է Իրանի դաշնակից Սիրիայով: Ու նաև սրանով պետք է բացատրել այն փաստը, որ նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում Օբաման ընդհանրապես չի անդրադարձել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին և նույնիսկ չի հանդիպել ԱՍՆ-ում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին` չցանկանալով զայրացնել թուրքերին, որոնք հիմա ԱՄՆ-ի ամենակարևոր ռազմական դաշնակիցն են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)