«Առավոտ». Իշխանությունները փոխվել են. բայց արատները նույնն են մնացել. Խոսրով Հարությունյան
Վերջին լուրեր
Ըստ ՀՔԴՄ նախագահ, Աժ պատգամավոր Խոսրով Հարությունյանի` կիսանախագահական համակարգը մեր երկրում իրեն արդարացրել է, և այն, որ այժմ երկրում կան արատներ՝ կապված կաշառակերության, իշխանության չարաշահման և այլնի հետ, դրանք պայմանավորված չեն տնտեսական, քաղաքական, այս կամ այն համակարգի հետ:
«Իշխանությունները փոխվել են, երեկվա իշխանությունը այսօր դարձել է ընդդիմություն, և հակառակը, բայց արատները նույնն են մնացել: Ինձ համար տարօրինակն այն է, որ ասում են, թե մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ. սա անչափ հապճեպ է, ունի այլ նպատակներ: Չկայացած քաղաքական կուսակցություններով պետական կառավարման համակարգի ծանրություն վերցնելը վտանգ է հանդիսանում ազգային անվտանգության առումով»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)