«Ժողովուրդ». ՄԱՊ-ի Ալիկի որդին այդպես էլ չհայտնվեց մեղադրյալի աթոռին
Վերջին լուրեր
ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդին` Մակար Պետրոսյանը, ծեծկռտուքից հետո այդպես էլ չհայտնվեց ոչ ոստիկանության հաղորդագրություններում, ոչ էլ մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ»-ը գրում է, որ մեղադրական եզրակացության մեջ «խուլիգանների» անվան կողքին հիշատակվել է Մակարի անունը, և գործն այդպես էլ մտել է դատարան: Սակայն այնտեղ Մակարին «մաքրել» են գործից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին` ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Մակարն իր երեք ընկերների հետ մտել էր Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի ընտրատեղամասերից մեկը, որտեղ ոստիկանների ու քաղաքացիների ներկայությամբ խումբը ծեծել և հայհոյել էր թեկնածուներից մեկի վստահված անձ Արման Սարգսյանին: Դրանից մոտ 15 րոպե առաջ Մակարը և նրա համախոհները ծեծի էին ենթարկել նաև Բամբակաշատի գյուղապետի մրցակցի եղբոր որդուն: Այս երկրորդ միջադեպն ընդհանրապես չի ներառվել մեղադրականում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)