«Հրապարակ». «Մենք ենք, մեր սարերից» հեռուստադիտողին սիրելի Ռևազը Երևանում է
Վերջին լուրեր
Երևանում է տաղանդավոր ռեժիսոր, «Մենք ենք, մեր սարերից» հեռուստադիտողին սիրելի Ռևազը` Արտավազդ Փելեշյանը: «Հրապարակ»-ը գրում է, որ երեկ նա բաց դաս է անցկացրել Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտում: Դահլիճից հնչել է նրան ուղղված հարց-խնդրանք, թե ինչո՞ւ ավելի հաճախ չի ֆիլմեր նկարում, ինչին Փելեշյանը պատասխանել է, որ ինքն էլ է ափսոսում դրա համար. «Եթե ինձ հաջողվեր իմ «Հոմոսապիենսն» անել, իմ բոլոր ֆիլմերը, որոնք հիմա կան, կթվան շատ փոքրիկ էսքիզներ դրա համեմատ»:
Ներկաները նաև հետաքրքրվել են, թե Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը մի քանի ամիս առաջ իրեն առաջարկել է ֆիլմ նկարել, ինչին Փելեշյանը զարմացած արձագանքել է. «Բա ինձ ինչի՞ չեն ասել...»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)