Պատահար Մյասնիկյան պողոտայում. կա երկու զոհ (լուսանկարներ)
Վերջին լուրեր
Նոյեմբերի 8-ին` ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 03 տտ 802 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը 1958 թ. ծնված Վահան Նադալյանը (վարորդ) տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 19.35-ին մահացել է, իսկ անձը չպարզված ուղևորը տեղում զոհվել է: Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)